«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սոցցանցերում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից տեղեկություն տարածվեց, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներից մեկը՝ Հայկ Սարգսյանը, ունի ոչ ավանդական կողմնորոշում, ամուսնացած է տղամարդու հետ, որի անունը Ֆարիս է։ Անգամ նրանց համատեղ լուսանկարը տարածվեց։ Մենք այս կապակցությամբ պարզաբանում խնդրեցինք նախագահի ընտանիքից։ Մեզ տրամադրեցին անձամբ նախագահի որդու՝ Հայկ Սարգսյանի պարզաբանումը, որտեղ նա հերքում է, որ տղամարդու հետ է ամուսնացել։ «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության եւ դրա հեղինակների նեղմտության եւ փոքրոգության աստիճանից: Տեխնոլոգիաները, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես եւ վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները եւ նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները: Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»,- փոխանցել է մեզ Հայկը։ Նկատենք, որ ժամանակին շատ բարձր վարկանիշ ունեցող նախագահ Արմեն Սարգսյանի վարկանիշն էլ է գահավիժում, եւ նրա՝ բարի պապիկի կերպարը մթագնել է, հատկապես կապված մի շարք օրենքներ վավերացնելու հետ։ Ակնհայտ է, որ իր լիազորությունների սահմանափակ լինելուց դժգոհող Սարգսյանն անգամ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից չի օգտվում եւ դարձել է գործադիր իշխանության կցորդը ու Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ ենթական։ Եվ նրա որդու հետ կապված այս սեւ փիառի պատճառը նույնպես այդ մթնոլորտն է ու նրա անհասկանալի պահվածքը ՀՀ նախագահի պաշտոնում։ Մանավանդ խոսքը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վավերացմանը։ Օրենք, որ լրջագույն խնդիրներ ուներ օրենքի ու Սահմանադրության հետ, եւ ենթադրվում է, որ նվազագույնը Արմեն Սարգսյանը պետք է այն ուղարկեր Սահմանադրական դատարան՝ եզրակացության, իսկ առավելագույնը՝ ուղղակի չպետք է վավերացներ։ Սակայն վավերացրեց՝ ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի ապօրինի ճնշումներին։ Պատահական չէ, որ այդ օրենքի վավերացման հենց հաջորդ օրը համացանցում հայտնվեց նրա որդու՝ սեքսուալ կողմնորոշման վերաբերյալ նյութը»:
Առաջարկում ենք նաև
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
23/10/18 10:49
Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանի այսօրվա քայլից. «Հրապարակ»
12/04/18 14:05
Իսկ տեսե՞լ եք՝ ինչ տեսք ունի Արմեն Սարգսյանի աշխատասենյակը. նախագահի նոր նստավայրը՝ նորոգումից հետո (տեսանյութ)
13/03/18 09:30
«Հրապարակ». Արմեն Սարգսյանի «սիրտը կախ է»
06/03/18 09:02
«Հրապարակ». Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե (Բոբ) Մանուկյանն Արմեն Սարգսյանի կողքին է
28/03/15 08:27
«Հրապարակ». Արմեն Մովսիսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի
28/08/14 09:18
«Հրապարակ». Ես Տիգրան Սարգսյանի կադրերից չեմ. Արմեն Աշոտյան
19/10/24 08:30
«Հրապարակ». Կապանում իրավիճակը թեժանում է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան