Facebook սոցիալական ցանցը COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի թեմայով միլիոնավոր գրառումներ է հեռացրել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, որ մարտի 1-ից հեռացվել է 2,5 միլիոն հրապարակում, որոնցում խոսք է գնացել պաշտպանիչ դիմակների, ախտահանող միջոցների և COVID-19-ի թեստերի վաճառքի մասին։ Սա արվել է այն նպատակով, որպեսզի խոչընդոտեն կեղծ ապրանքների վաճառքին։
Դրա համար Facebook-ը հիմնվել է պատկերների ճանաչման այն նույն տեխնոլոգիայի վրա, որն օգտագործում են զենք և թմրանյութեր վաճառելու համար։ Սոցցանցին հաջողվել է արագորեն սովորեցնել իր արհեստական բանականությանը, քանի որ որոշ գրառումներում, օրինակ, առաջարկում էին որպես դեղ սպիտակեցնող միջոցներ խմել։
Facebook-ը նաև հայտարարել է, որ 2020 թվականի առաջին եռամսյակում հեռացվել է 1,7 միլիարդ կեղծ հաշիվ, 39,5 միլիոն մերկ պատկեր և թմրանյութեր գովազդող 7,9 միլիոն գրառում։