Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն՝ ինքնագլուխ վայրի պտուղներ, ընկույզ, սունկ, հատապտուղ և այլն հավաքելը այն անտառամասերում, որտեղ դա արգելված է կամ թույլատրվում է միայն անտառատոմսերով' առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' 1000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 20 հազար դրամի չափով:

Վայրի պտուղներ, ընկույզ, հատապտուղ և այլն հավաքելը դրանք հավաքելու համար սահմանված ժամկետների և եղանակների խախտմամբ' առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' 5000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ'25 հազար դրամի չափով: