Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք, տեղեկացնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանը։
«Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 498 հաստատված դեպք, առողջացել են 204 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է», - տեղեկացնում է մարզպետը։