Ռեստորանային ոլորտի ներակայացուցիչների բողոքի ակցիան ավարտվեց: Նրանցից 4-ը հանդիպեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ: Հանդիպման արդյունքում որոշվեց, որ ակցիայի մասնակիցները հինգ հոգուց կազմված խումբ կձևավորեն ու պարետատան հետ քննարկումներ կունենան։ «Քննարկումներն ավելի տեղին է, որ պարետատան համապատասխան մարդկանց հետ ընթանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանդիսավար Վարդան Խաչատրյանը։
Հանդիսավարը մանրամասնեց, որ իրենց բոլոր առաջարկներն ընդունվել են, սակայն պահանջել են գրավոր տարբերակով ուղարկել կառավարություն: Առաջարկները գրավոր ձևով ներկայացնելուց հետո պարետատունը քննարկման կկանչի նրանց: Հավաքված քաղաքացիները հեռացան, մի քանի օրից նրանք իրենց առաջարկները կուղարկեն կառավարություն:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի ընթացքում սոցիալական հեռավորություն չպահելու և արտակարգ դրությամբ հաստատված սահմանափակումները խախտելու պատճառով բերման ենթարկվեցին 4 քաղաքացիներ, որոնց մեջ նաև դերասան Սարգիս Գրիգորյանն էր: