Այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում  քննարկվում էր կառավարության  ներկայացրած նախագիծը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

Նախագծով  նախատեսվում է փոխհատուցում այն գործատուներին, որոնք համավարակի պատճառով գործազուրկ դարձած քաղաքացիներին կապահովեն աշխատանքով:

Նիստը նախագահող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը նշում է, որ գործազուրկ դարձած քաղաքացուն աշխատանքի ընդունած գործատուին պետությունը կհատուցի 250-300 հազար դրամով: Նա նաև նշեց, որ սա խրախուսական միջոց է, որպեսզի աշխատանքը կորցրած մարդուն ընդունեն աշխատանքի:

«Այս փոփոխությունը կատարվել է Կառավարության այն որոշման մեջ, որտեղ կար նման կարգավորում՝ մրցունակ անձանց գործի ընդունելու հետ կապված, այնտեղ գումարը նախատեսված էր 50-250 հազար դրամ: Այս գումարը ևս ավելացվել է՝ 200-350  հազար դրամի չափով է նախատեսված»,-նշեց Նարեկ Զեյնալյանը: