ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից իրազեկում են, որ եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով, կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
«Մասնագետները կներկայացնեն Ձեզ ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում՝ Դուք կընդգրկվեք ծրագրում։
Զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիրը շարունակվում է նաև 2024 թվականին»,- ասված է հաղորդագրության մեջ։