Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն կունենան տեսնելու Կենդանաբանական այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերված սպիտակ առյուծին. այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ վստահեցնելով, որ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը: Նոր բնակիչը՝ Սիմբան, 5 ամսական է: