Երևանի կենդանաբանական այգին իր կենդանացանկը համալրել է նոր կենդանիներով՝ թռչուններով և սողուներով:

Թռչուններից՝ 2 կանաչ փոքր արա (Ara militaris), 2 վարդագույն կակադու գալա (Eolophus roseicapilla), 2 աֆրիկյան մրտիմն (Anas capensis) և սողուններ՝ 3 մադագասկարյան բոա (Acrantophis dumerili), 2 ճառագայթանախշ սահնօձ (Coelognathus radiatus), 2 ամբոինա կրիա (Cuora amboinensis): 
Կենդանիները բերվել են Լեհաստանից՝ Վարշավայի կենդանաբանական այգուց:

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են նաև, որ մինչև տարվա վերջ կենդանացանկը կհամալրվի ավելի շատ կենդանիներով: