Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ այսօր՝ հունիսի 19-ին, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Դալմայի այգիների 200 հեկտարից ավելի տարածքում նոր մեծ կանաչապատ այգի կառուցելու վերաբերյալ հանձնարարական տվեց:
Նա անդրադարձավ նաեւ կենդանաբանական այգին այդտեղ տեղափոխելուն՝ նշելով. «Այդտեղ նաեւ քննարկում էինք կենդանաբանական այգու տեղափոխման հարցը, բայց մեր վերջին գույքագրումից հետո պարզել ենք, որ կենդանաբակական այգու բալանսին բավականին մեծ տարածքներ կան հենց նույն հատվածում: Նաեւ բնապահպանական վարչությանը հանձնարարական եւս մեկ կենդանաբանական այգու իրենց ունեցած տարածքներում կենդանաբանական այգու ընդլայնման նախագծի վերաբերյալ՝ ժամկետը մեկ ամիս»: