Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը համալրվելու է։
Այսպիսով, ավելանալու են մի քանի նշաններ՝ լրացուցիչ տեղեկատվության ցուցակներում։
Տեղադրվելու են «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ», «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» և«Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» նշանները։
«Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն զբոսաշրջային ավտոբուսները:
«Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվելու է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալու, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:
«Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները: