Հովիկ Հունանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Հուսով եմ այս տեսանյութը ևս կտարածվի այնպես արագ, ինչպես տարածվեց երեկվա` մեղմ ասած ապատեղեկատվությունը:

Տեսանյութը արվել է երեկ ժամը 23:00-ին, այն կեղծ լուրերին ի պատասխան, թե իբր մեզ ոչ ոք գումար չի տվել, ոչ մեկից գումար չենք ստացել:
Մենք երեկ Արտուշ պապիկի հայտնի տեսանյութից հետո ստացել ենք մոտ 4000  նամակ, և մեզ հարցնում են դուք արդյո՞ք օգնել եք, թե ոչ, ինչպես հիշում եք տեսանյութում ասվում է, որ մեզ ոչ ոք գումար չի տվել....
Եվ իմ թիմը որոշեց այցելել պապիկի բնակարան և հերքում պահանջել…
Թե որքան ենք օգնել և շարունակում ենք օգնել, թե որքան անքուն գիշերներ ենք անցկացրել, թող տեսնի Աստված և, դա չենք արել, որ որևէ մեկը շնորհակալություն հայտնի մեզ, բայց միևնույն ժամանակ որևէ մեկին թույլ չենք տալու մեր անվան հետ խաղա»: