Կորոնավիրուսից մահացել է Ստուպինի շրջանային կլինիկական հիվանդանոցի վիրաբույժ Ալեքսեյ Մարտինովը։ Այս մասին հայտնում է բուժհաստատության կայքը։
«Նա գլխավորել է մի խումբ բժիշկների, որոնք ապրիլի 17-ին ընդունել են առաջին հոսպիտալացվածներին՝ վարակված COVID-19-ով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են հիվանդանոցում, Մարտինովը չի կարողացել ավարտին հասցնել երկշաբաթյա հերթափոխը, քանի որ վատ է զգացել: Նրա կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Վիրաբույժին տեղավորել են նրա ղեկավարած բաժանմունքում, սակայն երբ թոքաբորբը սկսել է խորանալ, նրան տեղափոխել են տարածաշրջանային պրոֆիլային կլինիկա և միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Չնայած բժիշկների ջանքերին՝ Մարտինովին փրկել չի հաջողվել:
34-ամյա վիրաբույժը երեք երեխա ուներ։