ԱԱԾ պետի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ է հրավիրել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ վերջինիս հետ Հոկտեմբերի 27-ի գործով լուրջ զրույց ունենալու նպատակով: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Բաբաջանյանը այցելել էր Նաիրի Հունանյանին, և թերևս դրանից հետո ԱԱԾ-ն ցանկանում է այդ հանդիպման մանրամասներին ծանոթանալ՝ սակայն, ինչո՞ւ հենց հիմա և ինչո՞ւ Բաբաջանյանից, և ոչ թե անմիջապես Հունանյանից: Ամիսներ առաջ իշխանությունները հայտարարեցին, որ եթե Հունանյանը ունի այնպիսի ասելիք, որը լույս կսփռի գործի պատվիրատուների վրա, ապա իշխանություններն էլ իրենց հերթին կարող են գնալ որոշակի գործարքի և այդ տեղեկության դիմաց Հունանյանին ազատություն կշնորհեն: Այն ժամանակ, սակայն, հանրային ռեզոնանսը բացասական էր և ժամանակավորապես Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման մասին մոռացան: Վերհիշեցին հիմա, երբ անհրաժեշտ է լուծել երեք խնդիր: Որո՞նք են դրանք: Նախ և առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով սպասվում է ՄԻԵԴ-ի որոշումը և հասկանալի է, որ այն չի բխելու Փաշինյանի շահերից: Անհրաժեշտ է արագ Քոչարյանին բանտում պահելու Պլան Բ-ն մշակել, ինչն էլ կարող են իրագործել, եթե Հունանյանը տա անհրաժեշտ անունը:
Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ գործի վերաբացման մասին սկսեցին խոսել ռուսական գազի հավանական թանկացման մասին խոսակցությունների ֆոնին և հասկանալի է, որ սա հստակ մեսիջ է ռուսական կողմին, հատկապես, որ Անդրանիկ Քոչարյանի պնդումները, որ Հոկտեմբերի 27-ի գործում երևում են օտար ուժերի շահեր՝ դեռ արդիական են:
Եվ, իհարկե, երրորդ խնդիրը՝ սոցիալական լարվածության ֆոնին կեղծ օրակարգի ձևավորումը և հանրության ուշադրության շեղումը: Հասկանալի է, որ Հոկտեմբերի 27-ի գործը շարքային քրեական գործ չէ, այն ռեզոնանսային է և եթե վերաբացվի, դեպի այս գործն է սևեռվելու հանրային ուշադրությունը, ինչն էլ անհրաժեշտ է Փաշինյանին՝ գոնե ժամանակավորապես քննադատության թիրախից դուրս գալու և ժամանակ շահելու համար: Եթե ամիսներ առաջ հասկանալով, որ Հունանյանին ազատ արձակելը իր վրա կարող է թանկ նստել՝ Փաշինյանը չգնաց այդ քայլին, այսօր նա իր արսենալում չունի վերը նշված երեք խնդիրները լուծելու այլ տարբերակներ և գնալու է վա-բանկ…
Հոկտեմբերի 27-ի գործը կվերաբացեն՝ երեք խնդիր լուծելու նպատակով
20:35 - 26.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
19/09/23 15:56
Ձեռնարկել հստակ եւ աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
27/07/23 11:40
«Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու»
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
17/03/22 18:54
Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի, գրեթե բոլորը հայեր են. Ուկրաինայի դեսպանատուն
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
29/06/21 22:35
Դուք մի խնդիր ունեիք լուծելու` անձեռնմխելիության մանդատ ունենալ ու չդատվել. Անի Սամսոնյան
13/01/21 20:46
«Ալիևը 2 կարևոր խնդիր է լուծելու». Վազգեն Մանուկյանը խոսել է Մոսկվայի հանդիպման մասին
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
13/11/20 16:15
«Նիկոլը խնդիր ունի «հանձնելու գործը մինչև վերջ տանել»»
25/12/19 21:09
«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը նորից կքննվի
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան