Գերմանիայում մարմնավաճառները խնդրում են թույլ տալ իրենց վերսկսել աշխատանքը, որն այժմ արգելվում է կարանտինի սահմանափակումների պատճառով:
Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Գերմանա հասարակաց տների և անկախ մարմնավաճառների ասոցիացիան բաց նամակով դիմել է Բունդեսթագի պատգամավորներին ՝ խնդրելով թույլ տալ վերսկսել աշխատանքները, քանի որ ամբողջ երկիրն աստիճանաբար թուլացնում է կարանտինը:
Նրանց խոսքերով, ասոցիացիան հիգիենայի պահպանման ուղեցույց է մշակել: Նամակում նշվում է նաև, որ իրենց զբաղվածության ոլորտի առանձնահատկությունների պատճառով մարմնավաճառները քաջատեղյակ են անձնական անվտանգության և առողջության պահպանման համար հոգ տանելու անհրաժեշտության մասին:
Անցյալ շաբաթ Բունդեսթագի 16 պատգամավորներ նամակ էին ուղարկել 16 դաշնային հողերի կառավարություններին ՝ նախազգուշացնելով, որ մարմնավաճառները կարող են վիրուսի «գերտարածողներ» դառնալ և, որ կարանտինի թուլացումից հետո հասարակաց տներն ընդհանրապես պետք չէ բացել։