Սինգապուրի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի և Բժշկության ակադեմիայի համատեղ ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ հիվանդ լինել 11 օր անց։ Նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտը հիվանդության սկզբից 11 օր անց այլևս վարակիչ չէ՝ չնայած կորոնավիրուսի թեստի արդյունքը կարող է դրական լինել:
Նշվում է, որ հիվանդությունը շարունակվում է վարակիչ լինել 7-10 օրվա ընթացքում' հիվանդության ախտանիշների՝ բարձր ջերմության և չոր հազի առաջացումից հետո։ Գիտնականները նման եզրակացության են եկել՝ հետազոտելով 73 հիվանդի: Նրանց կարծիքով՝ վարակվելուց երկու շաբաթ անց վիրուսը դեռ չի անհետանում հիվանդի օրգանիզմից, սակայն այն բավարար չէ ուրիշներին վարակելու համար։