Ֆուտբոլ խաղալիս երեկ' մայիսի 27-ին, մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքապետ Կարեն Արշակյանն ասաց, որ տան միակ արու զավակն էր, բանակից վերադարձել էր 6 ամիս առաջ։ Նա պատմեց, որ Մարմաշենում ֆուտբոլի նոր դաշտ են կառուցել, երեխաները հավաքվել, սկսկել են ֆուտբոլ խաղալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը. «Երկու թիմի են բաժանվել երևի մոտավորապես 14 հոգի են եղել, բոլորը 17-20 տարեկան երեխաներ։ Ժամը 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում վիճաբանություն է սկսվել թիմերի միջև ու երևի այդ ժամանակ է երեխան հանկարծամահ եղել»,- ասաց նա՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության այսօրվա տվյալներով երեխայի վրա հարվածի տեղ չի եղել։ Համայնքապետի խոսքով՝ տղայի խաղընկերները պատմել են, որ վիճաբանություն է եղել, տեսել են, որ նա ընկած է գետնին և օգնություն են ցույց տվել. «Տեսել են՝ չի շարժվում, փորձել են տեղափոխեն հիվանդանոց: Բայց շտապելուց ձեռքներից գցել են, մինչև տարել են հիվանդանոց մահը գրանցվել է։ Դեռևս հայտնի չէ՝ ճանապարհին է մահացել, թե տեղում»,- նշեց նա: Արշակյանն ասաց նաև, որ ընտանիքի վիշտը կրկնակի է. մահացածի երկու քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանում ավտոմեքենայի շարժիչը միացրած է թողած եղել ու մահացել է: Այսօր նրա դին էլ պետք է տեղափոխեն Հայաստան: Հիշեցնենք, որ երեկ մահացած վիճակում Գյումրի բժշկական կենտրոն էր տեղափոխել 20-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանությունում քննություն է կատարվել, հարցաքննվել են նրա հետ ֆուտբոլ խաղացողները։
Ինչ է կատարվել ֆուտբոլ խաղալիս. մանրամասներ՝ Մարմաշենում 20-ամյա երիտասարդի մահվան դեպքից
13:32 - 28.Մայիս.2020
Առաջարկում ենք նաև
04/09/17 20:33
Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում 26-ամյա երիտասարդի մահվան դեպքից. պատճառը գողոնն է եղել (տեսանյութ, լուսանկարներ)
19/01/23 12:57
Սպան փորձել է 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ․ վարչապետը մանրամասներ է հայտնել 15 զինծառայողի մահվան դեպքից
10/05/22 12:09
Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից
01/01/22 16:23
Մանրամասներ Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
09/09/20 18:08
Աբովյան քաղաքի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել համաքաղաքացու սպանության համար. մանրամասներ դեպքից
20/06/20 12:52
Մահացածներից ամենաերիտասարդը 38-ամյա կին է. բոլորն ունեցել են խրոնիկական հիվանդություններ
01/06/20 21:38
Պատճառը հայհոյանքն է եղել. մանրամասներ՝ Մարմաշենում ֆուտբոլից հետո մահվան ելքով ավարտված ծեծկռտուքից
30/01/20 22:04
Մանրամասներ՝ Արցախում զինծառայողի մահվան դեպքից
11/09/19 22:30
Անձրևին 3 կմ քայլել է, հյուծվել ու ընկել մասրենու մոտ. մանրամասներ 15–ամյա աղջկա մահվան դեպքի մասին
25/03/19 15:04
Ռուսաստանի ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Շերեմետևո»-ի թռիչքուղում ՀՀ քաղաքացու մահվան դեպքից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան