Արտաքին գործերի նախարարությունում կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Երեկ, ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ում իրականացված նմուշառումների արդյունքներով հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք: Մնացած շուրջ երեք տասնյակ նմուշառումները տվել են բացասական պատասխան»,-նշեց նա:
Թե ո՞վ է վարակակիրը Նաղդալյանը չհայտնեց:
Հիշեցնենք, որ, ավելի վաղ, մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ վարակակիրը ԱԳՆ փոխնախարարներից մեկն է: