Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվեցին դեպի Հայաստան։ Այս մասին հաղորդում են Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունից:
Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»: