Վերին Լարսում կրկին բազմակիլոմետրանոց խցանումներ են, գրում է Սպուտնիկ Վրաստանը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով' «վրաց-ռուսական սահմանին սահմանի երկու կողմում ավտոմեքենաների աննախադեպ հերթեր են գոյացել»։
«Կազբեգի» անցակետում սպասում են հարյուրավոր մարդատար մեքենաներ, իսկ հերթը Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ սկսվում է Նատախտարի գյուղից ՝ Թբիլիսիից մոտ 30 կմ հեռավորության վրա:
Ստեղծված իրավիճակը, վարորդների կարծիքով, ՌԴ-ից Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների մեծ թվով է պայմանավորված: