Ճապոնիայի ավտոմայրուղիներում դեկտեմբերի 27-ին բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել ամանորյա տոների նախօրեին, որոնք բնակչության մեծ մասն ավանդաբար գերադասում Է դիմավորել հայրենի քաղաքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

 

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Կանագավայի պրեֆեկտուրայում՝ Տոմեյ խոշոր մայրուղու, որը Տոկիոն միացնում Է Նագոյա քաղաքի հետ, մի հատվածում գոյացել Է ավելի քան 20 կիլոմետր երկարությամբ խցանում: Շուրջ 15 կիլոմետր երկարությամբ կուտակականգ Է նաեւ Տյուո մայրուղում:

 

Մեգապոլիսներում երկաթուղային կայարանները լեփլեցուն են: Մայրաքաղաքից մեկնող «Սինկանսեն» արագընթաց գնացքներում ազատ տեղեր չկան: Japan Railway Co.,JR գործարկու ընկերության տվյալներով՝ դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածի համար վաճառվել Է ավելի քան 3,5 միլիոն տոմս:

 

Համանման իրավիճակ Է նաեւ օդանավակայաններում: Ներքին չվերթներ կատարող մարդատար ինքնաթիռների տեղերն զբաղված են 99 տոկոսով: Այս տարի գրեթե 1 միլիոն ճապոնացիներ Ամանորը կդիմավորեն արտասահմանում, ինչը 18 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Իսկ ընդամենը, երկրի խոշորագույն JTB Corp. տուրիստական ընկերության տվյալներով՝ տոներին ուղեւորության Է մեկնում շուրջ 30 միլիոն ճապոնացի:

 

Տրանսորտային բարդիրադրությունը կարող Է պահպանվել մինչեւ հունվարի 5-ը, երբ երկրում սկսվում Է նոր տարում առաջին աշխատանքային շաբաթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: