Հայաստանում մայիսի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 460 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 8676 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 10 մարդ, շարունակում է բուժվել 5214-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 3297 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը է 120։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 45-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 56 հազար 42 քաղաքացի: