81 տարեկան հասակում վախճանվել է հայազգի հայտնի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խմբագիր Գեորգի Սաակովը: Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Ֆիլմաշխարհում կարիերան սկսելուց առաջ նա աշխատել է որպես բեռնատար մեքենայի վարորդ և գրել է պատմվածքներ:1Սամվել Գասպարովի գործերից են «Ատելությունը», «Հացը, ոսկին, հրացանը», «Մահվան կոորդինատները», «Ծուղակը մարդասպանի համար» և այլն: 1993 թվականին նա Լուժնիկիում կազմակերպել է Մայքլ Ջեքսոնի համերգը: Հայտնի է, որ ռեժիսորի կինը՝ դերասանուհի Նատալյա Վավիլովան, ով խաղացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում, նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, բայց նրա հետագա վիճակի մասին ոչինչ հայտնի չէ։