Երեկ՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:
Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղ է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ կրակոցները հնչել են Առինջ գյուղում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի բակում: Դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի կողմից անհայտ զինատեսակից կրակելու հետևանքով վնասվել է նույն դպրոցի ապակիները:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաձգաբանական և ապրանքագիտական փորձաքննություն: