Մասնագետները թվարկել են եվրոպական հանգստյան գոտիների ամենաապահով լողափերը՝ կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում: Forbes-ի ուշադրության կենտրոնում է European Best Destinations կազմակերպության վարկանիշը։
Այսպիսով, լավագույն տասնյակում է Հունաստանի Պրևեզա քաղաքը՝ Մոնոլիֆի՝ 80 մետր լայնություն և 22 կմ երկարություն ունեցող հայտնի լողափով: Բացի դրանից, ուշադրության են արժանացել նաև Պորտուգալիայի Ալենտեժու շրջանի 20 կմ-անոց Կոմպորտա լողափը և Լեհաստանի Հել թերակղզու Մերժեյա-Հելսկայի 35 կմ-անոց ավազե ցամաքալեզվակը:
Ցանկում տեղ են գտել Պորտուգալիայի Պորտո Սանտո լողափը, Հունաստանի Կորֆուում գտնվող Հալիկունասը, Մալթայի Աին Տուֆիխան, պորտուգալական Ալգարվայի Մեյա Պրայան, Լատվիայի Յուրմալա լողափը, Լիտվայի Նիդան և գերմանական Ռուգեն կղզու Բինց լողափը:
Նշվում է, որ վարկանիշը կազմելիս փորձագետները հաշվի են առել լողափերի և հիվանդանոցների միջև հեռավորությունը, ընդհանուր տարածքը, սոցիալական հեռավորությունը պահպանելու հնարավորությունը, ինչպես նաև վարակվածության մակարդակի պաշտոնական տվյալները: