Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կազմել է 30 եվրոպական երկրների վարկանիշ՝ յուրաքանչյուր անձի՝ մաքուր ալկոհոլ օգտագործելու հաշվով։ Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ մամլո հաղորդագրությունը հայտնվել է կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կայքում։
Հրապարակված տվյալների համաձայն՝ առաջին տեղը գրավում է Լիտվան, որտեղ խմում են յուրաքանչյուր անձի համար 15 լիտր մաքուր ալկոհոլ: Երկրորդ տեղը զբաղեցնում է Չեխիան, երրորդը՝ Գերմանիան: Նշվում է, որ Եվրամիության միջին բնակիչը շաբաթական սպառում է ավելի քան 2 շիշ գինի, ինչը առողջության համար վնասակար է համարվում։