ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շուտով կունենա երբևէ եղած «մեծագույն զենքը», հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Շուտով մենք վայրէջք կկատարենք Մարսի վրա, կունենանք հզորագույն զենքերը, որ պատմության մեջ երբևէ հնարավոր է եղել պատկերացնել»,- ասաց Թրամփը:
Նա չի բացատրել, թե ինչ տեսակի սպառազինություն է, բայց նշել է, որ արդեն ծանոթ է զարգացումներին:
Թրամփը նաև ասաց, որ սկզբունքորեն «չի կարող հավատալ» այդպիսի զենքի առկայությանը, բայց նախատիպերը տեսել է անձամբ: