Իրավապահները Վաշինգտոնում ձերբակալել են 88 ցուցարարների՝ հայտնել է ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանության բաժանմունքի պետ Պիտեր Նյուշեմը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ձերբակալվածներից ավելի քան կեսին մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործությունների համար, ասել է Նյուշեմը: Նա հավելել է, որ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է յոթ ոստիկան: