Ինչպես հայտնում է ria.ru-ն, Խարկովում փոխհրաձգության մոտ 30 մասնակցի են ձերբակալել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։

 

«Գիշերային անկարգությունների արդյունքում մոտ 30 մարդու են ձերբակալել։ Միջադեպի արդյունքում զոհվել է 2 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Փաստի շուրջ իրականացվում է քննչական գործողություն»,-Ավակովը գրել է Facebook-յան իր էջում։

 

Հիշեցնենք, որ երեկ գիշերը Խարկովի Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել է 2 մարդ, մի քանիսը վնասվածքներ են ստացել, վիրավորների թվում կա 1 ոստիկան: