«Հրապարակ» թերթը գրում է. «Ուշադիր ուսումնասիրում ենք ՊԵԿ-ի թափուր պաշտոնները զբաղեցնելու ցուցակները ու հետաքրքիր անուններ ենք գտնում: Մայիսին թափուր պաշտոնների հավակնորդների թվում գտել էինք ԱԺ իմքայլական պատգամավոր Հովհաննես Աղազարյանի որդուն՝ Վահե Աղազարյանին: Մրցույթի 37 մասնակիցներից ՊԵԿ հանձնաժողովը հենց պատգամավորի որդուն էր արժանի համարել «Զվարթնոցում» մաքսավոր աշխատելու համար: Այս անգամ էլ, ուշադիր զննելով հարկային ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մրցույթի ընթացքը, նկատեցինք, որ Նոր Նորքի բաժնում ավագ տեսուչ է նշանակվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդին՝ Ասքանազ Վարդապետյանը: Լավ է, իհարկե, որ «սեւերի» զավակներն էլ են կարողանում մեր հեղափոխական ժամանակներում հարկայինի տեսուչի պաշտոնին տեղավորվել: Բայց հարցն այն է, որ Ասքանազ Վարդապետյանն այնքան էլ պատշաճ վարքով չի առանձնանում: 2018 թվականի օգոստոսին նա Կիեւյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդ էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր խեղճ վարորդի «Opel»-ի հայելիներն ու դուռը: «Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ»,- այն ժամանակ հայտնել էր ոստիկանությունը: Թե ինչ եղավ հետո՝ իրավապահները լռում են: Հավանաբար, վարորդը չի բողոքել, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում»:
«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին հարկայինի ավագ տեսուչ է նշանակվել
10:11 - 3.Հունիս.2020
Առաջարկում ենք նաև
28/11/18 08:24
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը Տաճատ Վարդապետյանի «տնազն» է արել
06/09/18 09:23
Սաշիկից «վազվռատ» արված գազալցակայանի տնօրենի կինը հարկայինի տեսչության պետ է նշանակվել. «Հրապարակ»
24/06/17 10:14
«Հրապարակ»․ Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում
19/06/24 08:20
«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ մեծ ծավալի չարաշահումների փաստով վարույթ է հարուցվել
23/02/24 09:00
«Հրապարակ». Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է
03/02/24 09:40
«Հրապարակ». Որդեգրողներից մեկը նախկին վարչապետի որդին է
21/07/23 14:28
Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ
12/04/22 16:59
Գորիսում աղմկահարույց սպանության գործով կասկածյալը ներկայացել է մարզային քննչական վարչություն
03/04/21 11:37
Մի նոր հայկական օջախ է ձևավորվելու նաև իմ ընտանիքում. ամուսնանալու է իմ ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը. Գագիկ Ծառուկյան
06/07/20 20:32
Ելենա Մալիշեւան երրորդ անգամ տատիկ կդառնա. ավագ որդին ու հայ հարսը սպասում են դստեր ծնվելուն
12/06/20 21:10
«Հրապարակ». Կողոպուտի համար դատվածը նշանակվել է տնօրեն
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան