Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանը սկսել է կադրային փոփոփոխություններ իրականացնել։

Մկրտումյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն՝ Հովսեփ Աղազարյանին, նշանակել է փոխթաղապետ։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Հովիկ Աղազարյանը:

«Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է եղել կրտսեր որդուս, բայց դեռ նշանակումը տեղի չի ունեցել»,- նշեց Հովիկ Աղազարյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք իր միջնորդությունը կա որդու՝ փոխթաղապետ նշանակվելու հարցում, ասաց. «Իմ գործոնը այդտեղ 10 տոկոսից ավել չէ: Հովսեփը 2017 թվականից ՔՊ-ի ակտիվ անդամներից է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում, թիմի ղեկավարությունը ճանաչում է իրեն և կարծել է, որ ինքը կարող է զբաղեցնել այդ պաշտոնը: 90 տոկոսը վերագրենք Հովսեփի անձնական որակներին, 10 տոկոսն էլ ինձ, իմ միջնորդության կարիքն էլ չի եղել»,- ընդգծեց պատգամավորը: