ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ «Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

 

Մեկ այլ հրամանով՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետի տեղակալ է նշանակվել Արթուր Սարգսյանը՝ ազատվելով նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։