Իմքայալական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը հնգապատկելուն, ըստ որի՝ 50 հազար դրամը դառնում է 250 հազար։ Այս հանգամանքը վրդովմունք է առաջացրել քաղաքացիների մոտ և նրանք տարբեր գրառումներով իրենց դժգոհությունն են արտահայտում համացանցում։

Լրատվական կայքերից մեկը ֆեյսբուքում հրապարակել է Հովիկ Աղազարյանի հարցազրույցը, որտեղ նա անդրադարձել է վերոնշյալ թեմային։ Մեկնաբանություններում օգտատերերից մեկը գրել է՝ «Խեղճ պատգամավորներ», ինչին արձագանքել է Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը․ «Խեղճ են, բա ինչ են։ Մանավանդ հայրս»,- կես կատակ, կես լուրջ գրել է իմքայլական պատգամավորի որդին։ 

Նշենք, որ այսօր միաձայն ընդունվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ամսական գումարն ավելացնել՝ սահմանելով 250.000 դրամ: