Լավատեղյակ աղբյուրներից armtimes.com-ին հայտնի դարձավ, որ մարտի 6-ի երեկոյան «Նացիոնալ» հյուրանոցում հանդիպում է տեղի ունեցել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի և գյումրեցի օրենքով գող Զապի՝ Անդրանիկ Սողոյանի մասնակցությամբ:

 

«Մեր տեղեկություններով, հանդիպմանը մասնակցել են մի քանի քրեական հեղինակություններ ևս ու քննարկել են «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման՝ դեպի Գյումրի ավտոերթը խափանելու հարցերն ու վերջին օրերին քրեական աշխարհում տեղի ունեցած դեպքերը, այդ թվում և՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունը: Հիշեցնենք, որ «Նացիոնալ» հյուրանոցը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է Հովիկ Աբրահամյանին»,- գրում է armtimes.com-ը: