Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել Ներքին գործերի նախարարություն, այդպիսով՝ ամբողջությամբ կփոփոխվի ոստիկանության համակարգը: Նախատեսվում է ստեղծել Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն: Ներքին գործերի նախարարություն ստեղծելը տարիներ շարունակ եղել է օրվա իշխանությունների օրակարգում, սակայն այս նախագիծն իրականացմանը առավել մոտ էր Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին: Մասնավորապես, 2014 թվականին Ջերմուկում ունեցած ելույթում Աբրահամյանը շատերի համար անակնկալ կերպով հայտարարեց իր այդ մտադրության մասին: Անակնկալ՝ նույնիսկ ոստիկանության համար: Այն ժամանակ ոստիկանապետը բավական սուր կերպով ընդդիմացավ Աբրահամյանի այս նոու-հաուին, այն պարզ պատճառով, որ ՆԳՆ ստեղծման դեպքում այն դուրս էր բերվելու նախագահի անմիջական վերահսկողության տիրույթից, իսկ ընտրություններից հետո էլ կառույցը դառնալու էր քաղաքական կուսակցությունների սակարկման առարկա՝ այդ պրոցեսի մեջ ներքաշելով ոստիկանությանը: Ինչևէ, այսօր ՆԳՆ ստեղծելու ծրագիրը իրականացնում են արդեն հեղափոխական իշխանությունները: Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը շարունակում է և տրամաբանական ավարտին է հասցնում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած ռեֆորմները: Այդպես եղավ կուտակայինի հետ, երբ ընդդիմության պրեսինգի տակ ծրագիրը առկախվեց և հետաձգվեց, սակայն հեղափոխությունից հետո այդ բաղադրիչը քննադատած անձինք այն կյանքի կոչեցին: Ինչպես երևում է, թեև Հովիկ Աբրահամյանի կենացը Փաշինյանը չի ցանկանում խմել, սակայն վերջինիս կիսատ թողած գործերը ավարտին հասցնելու հարցում՝ առաջամարտիկ է…
Առաջարկում ենք նաև
27/10/14 19:55
Հովիկ Աբրահամյանի կիսատ-պռատ լուծումների կառավարություն
26/04/14 15:04
Նիկոլ Փաշինյանը`Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու և հրաշալի քառյակի մասին (տեսանյութ)
25/04/14 19:01
Նիկոլ Փաշինյանը` հրաշալի քառյակի և Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու մասին (տեսանյութ)
10/06/22 16:02
Վայքի ՔՊ-ական համայնքապետը սպասարկում է Հովիկ Աբրահամյանի մերձավորների բիզնես շահե՞րը
26/04/22 15:13
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ համաներում է կիրառվել
21/06/21 17:21
Ինչ փուլում է Փաշինյանի որդու՝ հայ գերիների հետ փոխանակման գործընթացը․ Փաշինյանը կշարունակի՞ պնդել առաջարկը
28/10/20 17:05
Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
06/08/20 19:43
Արցախի նախագահը հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ
24/06/20 18:59
Հովիկ Աբրահամյանի կինը վարակվել է կորոնավիրուսով. ArmLur
27/01/20 18:51
Գրիչի հետ կապված պատմության մեջ Փաշինյանը զոհ է գնացել քաղաքավարությանը. Հովիկ Աղազարյան
24/01/20 16:58
Հովիկ Աբրահամյանի հանքերը և Փաշինյանի մոռացված մեղադրանքը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան