ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ֆեյսբուքի իր էջում հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտող քաղաքացիների լուսանկարները:

 
 
 
 

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վարչապետ Փաշինյանն այսօր՝ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, ասաց, որ այս ֆլեշմոբը համարում է հաջողված և այն կլինի շարունակական:

«Այսօր արդեն, երբ արձանագրեցինք խախտումներ ամենատարբեր տեղերում, ես համարում եմ, որ մեզ հաջողվեց իրականացնել փոքրիկ մինի-հեղափոխության, քանի որ տեսանք կարգապահության առնվազն տեսանելի փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը: Ամեն օր մեր իմ ֆեյսբուքի էջում կլինի լայն արձագանք դրան: Սրանով սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձեւավորումը, որը առաջիկայում ամենօրյա աշխատանքով կկատարվի»,- նշել էր նա:

Եվ այսպես, ներկայացնում ենք վարչապետի կողմից հրապարակված լուսանկարները՝ համապատասխան գրառումներով:

 
 

«Մեր երեխեքը՝ հիմա, Քանաքեռում»:

 

  «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...»։

 
 
 

«Հագուստի աշխարհ»՝ Արտաշատ»։

 
 

«Ի՞նչ եղավ սոցիալական հեռավորությունը եւ առեւտուր անելու համար պարտադիր դիմակը»։

«Հայրիկներ ջան, ի՞նչ եք անում»։