Արքայազն Ուիլյամը արքայազն Հարիին խնդրել է վերադառնալ Մեծ Բրիտանիա՝ հայտնում է Express-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Ինչպես նշվում է, արքայական ընտանիքը անհանգստացած է Սասեքսի դուքսի անվտանգության համար'աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով տեղի ունեցող զանգվածային ցույցերի և անկարգությունների պատճառով: Աղբյուրը նաև պնդում է, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարին ֆինանսական խնդիրներ են ունենում: Թագավորական արտոնությունները մերժելու արդյունքում նրանք չեն կարողացել գտնել լավ աշխատավարձով պատշաճ աշխատանք, որը ծածկելու էր այդպիսի մեծ ծախսերը: Իրավիճակի վրա ազդել է կորոնավիրուսային համավարակը:
Ըստ աղբյուրի՝ արքայազն Ուիլյամը իր կրտսեր եղբորը հորդորել է տուն վերադառնալ, որպեսզի նա կարողանա կրկին ապրել իր սովորական, ապահով և անվտանգ կյանքը:
Հիշեցնենք, որ արքայազն Հարին և Մեգան Մարքլը Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել մարտի վերջին՝ սկսելու նոր անկախ կյանք՝ առանց թագավորական ընտանիքի: