Արցախում այս պահին կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 59-ն է: Առողջացել է 31 անձ, իսկ մեկուսացման մեջ է 74 քաղաքացի: Մինչ այս պահը Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձ չի մահացել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: