Ոստիկան Դերեկ Շովինը կարող է կալանքից ազատվել միայն 1.25 միլիոն դոլար գրավի դիմաց: Նման որոշում է կայացրել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության գործը քննող դատավորը:
Դատարանի որոշման մեջ նշվում է նաև, որ բացի սահմանված գրավի վճարումից, Շովինը չպետք է շփվի Ֆլոյդի ընտանիքի անդամների հետ, պետք է հանձնի զենքը և չծառայի իրավապահ մարմիններում: