Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 7-ի գիշերը «Կոնգ» ակումբում վիճաբանություն է առաջացել ոստիկանների և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոման Մուրադյանի միջև: Վերջինս ակումբում եղել է իր տիկնոջ,  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի և վերջինիս կնոջ ուղեկցությամբ:

 
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Արտակ Ալեքսանյանը միջադեպի արդյունքում գլխի շրջանում վնասվածքներ է ստացել, վնասվել է նրա ականջի թաղանթը: Այժմ Ալեքսանյանը գտնվում է «Աստղիկ»  ԲԿ-ում, նրան վիրահատում են: