Այսօր Ազգային ժողովում ընթանում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագծի քննարկումները, որին պետք է մասնակցեր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Սակայն հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ Աղաջանյանը վատառողջ է և չի ներկայացել նիստին:

 
 

Մանրամասները պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Էդուարդ Աղաջանյանի հետ: Վերջինս հաստատեց, որ վատառողջ է և աշխատանքի չի գնացել. «Մի քիչ վատառողջ եմ, այդ պատճառով չեմ գնացել նիստին: Վաղվանից կգնամ: Որևէ խնդիր չկա: Իմ վատառողջ լինելը կորոնավիորւսով պայմանավորված չէ»: