Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «- Սեպտեմբերին կսկսվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործընթացը։
     - ՍԴ խնդիրը հնարավոր կլինի լուծել Խորհրդարանում. մեկ-երկու շաբաթների ընթացքում կստանանք խնդրի լուծման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը։
     - Նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո բերել եմ բոլոր այն հնարավորությունները, որ վեթինգը հնարավոր դառնա․ ընդունվել է Դատական օրենսգիրքը, որն ամենաարագ ճանապարհն է այդ հարցում որևէ գործողություն սկսելու համար: Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել ենք նաև, որ ծավալուն վեթինգի համար անհրաժեշտ են լինելու սահմանադրական փոփոխություններ, որի ուղղությամբ սկսվել և շարունակվում են աշխատանքները»։