Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսի 428 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 103 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 775 մարդ, շարունակում է բուժվել 8573-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 5226 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 227 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 74-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 73 հազար 156 քաղաքացի: