Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից դիմակ չկրելու համար բերման ենթարկված ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը՝ նշելով, որ ոստիկանությունում վարչական արձանագրություն են կազմել, ապա բաց թողել:
«Դիմակ չեմ կրել, չեմ կրելու, ընդհանրապես դա կապիկություն է, որը չեմ արել ու չեմ անելու։ Ապօրինի որոշում է․ մարետ կլինի, պարետ կլինի, ինչ զիբիլ կլինի, իրանք արել են, թող իրանք էլ տակից դուրս գան։ Ես խանութ չեմ մտել, միայնակ զբոսնում էի այգում, ու դրա համար ինձ բերման են ենթարկել։ Մի բան էլ՝ մեր վարչապետը փոքր ժամանակ փամփերս չի կրել, երևի հիմա թարս ա կրում ոչինչ»,- նշեց նա։
Պավլիկ Մանուկյանը՝ ժողովրդին հորդորեց դիմակ չկրել․ «Դիմակը նույնիսկ վնասակար է մեր ազգի համար, իրանք մեզ առողջ են պետք, խորհուրդ կտամ, որ չդնեն»,- ասաց Մանուկյանը։