Հայաստանում գրանցվել է կավասակիի սինդրոմի երկրորդ դեպքը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նիկողոսյանը նշել է, որ երեխան 9 տարեկան է։ Խոսնակը հավելել է, որ վիճակը սկզբում եղել է ծանր, դեղամիջոցների միջամտությամբ վիճակը կայունացել է։ Արդեն կա կլինիկական բարելավում:

Նույն հիվանդությամբ վարակված 4-ամյա երեխան, ըստ Նիկողոսյանի՝ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն գտնվում է բժիշկների հսկողության տակ։