Երևանի Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս ամասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
«Քրեակատարողական հիմնարկի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Թեստավորվել են բոլոր աշխատակիցները»,-ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկի կալանավորների և դատապարտյալների շրջանում կորոնավիրուսի դեպք չկա: