Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2–ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

 

«Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է եւ նրա հետ շփված եւս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են։ Իմ տեղեկություններով նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– ասաց նա։