Իսպանական Zara հագուստի խանութների ցանցը, որը պատկանում է Inditex Group-ին, պատրաստվում է ամբողջ աշխարհում մոտ 1200 խանութ-սրահ փակել։ Նշվում է, որ վաճառքները նվազել են 44%-ով։ Դրա փոխարեն նրանք ցանկանում են զբաղվել առցանց վաճառքի առաջխաղացմամբ, հայտնում է The Guardian-ը։
Ըստ պարբերականի՝ փակվելու են 1000-ից 1200 խանութ-սրահներ, որոնք հիմնականում գտնվում են Ասիայում և Եվրոպայում:
Inditex Group-ի վաճառքները փետրվար-ապրիլին նվազել են 3,3 միլիարդ եվրոյով, իսկ զուտ վնասը կազմում է 409 միլիոն եվրո։ Հունիսի 8-ի դրությամբ Zara հագուստի 7 412 խանութների մեկ քառորդ փակ է։ Առցանց վաճառքը նշված ժամանակահատվածում աճել է 50%-ով, իսկ ապրիլին' 95%-ով, ինչը սեփականատերերին հուշել է ապագայում կենտրոնանալ առցանց վաճառքների վրա: