Արդեն հայտնել ենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից գտնվում է ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:
«Այսօր հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ քաղաքական հետապնդումներից, ռեպրեսիաներից բացի, այս իշխանությունն ընդդիամախոսներին լռեցնելու այլ ճանապարհ պարզապես չունի։ Սկզբում իշխանությունն այս մեթոդներով փորձ արեց լռեցնել «Հանրապետական» կուսակցությանը, հետո Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին, հետո Հրայր Թովմասյանին, որի աղջիկներին կանչեցին ԱԱԾ, հետո Էդմոն Մարուքյանն էր և այլն»,- ասաց Շարմազանովը, ապա հավելեց. «Հիմա թիրախում է Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ, որովհետև Ծառուկյանը հնչեցրել է ընդդիմադիր խոսք ու բարձրացրել Կառավարության 100 տոկոսի հրաժարկանի հարցը։ Սա է Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը, երբ որևէ ընդդիմադիր փորձում է ակտիվանալ, իշխանությունը գործի է դնում իր միակ մեխանիզմը»։
Նա նաև նշեց, որ իշխանությունների և անձամբ վարչապետի կողմից այսօր հրահանգված գործողությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հասարակությունը համախմբվի և իրեն ուղարկի հավիտենական արձակուրդ։