«Ադեկվադ» միաբանության անդամները, այդ թվում և միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը, քիչ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմացից բերման ենթարկվեցին։ Ոստիկանները նրանց արգելեցին հավաք իրականացնել։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներն այսօր ակցիա են կազմակերպել ԱՄՆ դեսպանատան դիմաց` դեսպանատանը շնորհակալական նամակ տալու նպատակով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակին որեւէ կերպ չարձագանքելու համար։